Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
08.12.2015 | 00:02

Իսկապես բնությամբ հիմար էին բոլոր այն մարդիկ, որ աստվածգիտություն չունեին և անկարող էին տեսանելի բարի բաներից գիտենալ, թե որն է Գոյը, և ոչ էլ նայելով գործերին՝ ճանաչեցին նրանց Ճարտարապետին։ Այլ նրա փոխարեն աստվածներ համարեցին կա՛մ կրակը, կա՛մ հողմը, կա՛մ արագահոս օդը, կա՛մ աստղերի շրջանները, կա՛մ հորդ ջրերը և կա՛մ երկնային լուսատուները՝ աշխարհիս արբանյակները։ Եվ եթե դրանց գեղեցկությամբ հրճվելով՝ նրանց աստվածներ կարծեցին, ապա պիտի գիտենային, թե որքա՜ն առավել ևս լավ է դրանց Տերը, որովհետև նա, որ գեղեցկության արարչապետն է, նա էլ ստեղծել է դրանք։


Իմաստություն Սողոմոնի 13. 1-3

Դիտվել է՝ 2155

Մեկնաբանություններ